ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ադրբեջանին ուղղված մեսիջների տրցակ՝ երեխաների ձեռամբ

Ադրբեջանին ուղղված մեսիջների տրցակ՝ երեխաների ձեռամբ
15.08.2024 | 12:31

Երեկ մի տրագիկ տեսարանի ականատես եղա, թե ինչպես է Նիկոլը մի խումբ 7-8 տարեկան երեխաների տարել իր աշխատասենյակ ու աղանդավոր պրեպոդոբնու դեմքով ինքնամոռաց քարոզ անում:

Ուրեմն, տեսարանը հետևյալն է. դարակի վրա սահմանազատում կոչվածի սյունի մակետն էր դրված՝ որպես «աննախադեպ ձեռքբերման» առհավատչյա: Էդ պահին երեխեքից մեկը հարցնում է, թե «էս դրվածն ի՞նչ է» (երևի մի քանի դուբլ պարապելուց հետո հաջող կադրը վերջապես ստացել էին): Ու հենց ստեղ միանգամից ոգևորվածության ալիքը պայթում ա: Նիկոլը նախ ցույց է տալիս ՀՀ քարտեզի իր հայտնի խաղալիքը, հետո էլ թե բա՝ «սա ՀՀ ու Ադրբեջանի սահմանի առաջին սահմանասյունն է»:

Մոտս տպավորություն էր, որ սա ավելի շատ Ալիևի համար մի առանձին հաշվետու համերգ էր, որտեղ Նիկոլն ասում էր, թե «տնային աշխատանքը» ինչ մակարդակի ու ամբողջությամբ է կատարված: Կասկածից վեր է, որ էս տեսարանն առաջին հերթին Ադրբեջանին ուղղված մեսիջների տրցակ էր, որն իրականացվեց երեխաների ձեռամբ:

Տնաքանդն էն աստիճանի միանգամից մտավ թեմայի մեջ՝ ասես ինքն Արտաշես Բարեպաշտն է և Մեծ Հայքի սահմանները միավորելուց ու հստակեցնելուց հետո սահմանաքարերն է դրել՝ մոռանալով, որ ինքն ընդամենը շարքային կզած կապիտուլյանտ է, ուրիշ ոչինչ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3944

Մեկնաբանություններ